Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ներկայացվել են առաջնային օղակի գործելակարգերը

ՀՀ ԱՆ. Ներկայացվել են առաջնային օղակի գործելակարգերը

ՀՀ առողջապահության նախարարության կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման հանձնաժողովի նախագահ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանի կազմակերպած հերթական թեմատիկ կլոր սեղան-քննարկման թեման էր կրծքագեղձի և միզապարկի քաղցկեղների և արյան չարորակ հիվանդությունների կասկածի դեպքերում ուղղորդման ցուցանիշները առաջնային օղակի բժիշկների համար։

Ներկայացվել է արտասահմանյան առաջատար փորձի հիման վրա մշակված չորս փաստաթուղթ, որոնց կիրառումը թերապևտին թույլ կտա վաղ ախտորոշել և պացիենտին ժամանակին ուղղորդել նեղ մասնագիտական բուժման կամ ընդլայնված ախտորոշման։ Շեշտը դրվել է պացիենտի հիվանդության պատմության և օբյեկտիվ զննման առանցքային դրույթների որոնման և վերլուծության վրա։

Մասնակիցները, այդ թվում` ՀՀ գլխավոր թերապևտ Միքայել Նարիմանյանը, տվյալ փաստաթղթերը դիտարկել են որպես իրենց պրակտիկ աշխատանքում հանդիպող խնդիրների լուծման բանալի։

Ծավալված քննարկման և հարց ու պատասխանի ժամանակ լուսաբանվել են մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերը։ Հատուկ կարևորվել է ստացիոնար օղակի մասնագետների հետ շարունակական համագործակցությունը։ Կատարված առաջարկների և դիտողությունների արդյունքում փաստաթուղթը կլրամշակվի և կընդունվի իբրև վերջնական տարբերակ։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ